Մեր մասին

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ճանապարհորդություն կարող է դառնալ հիշողություն ողջ կյանքի համար։
Բարի գալուստ Վոկա Թրեվլ։

Մենք հրավիրում ենք ինչպես տեղացիներին, այնպես էլ արտասահմանյան այցելուներին՝ բացահայտելու Հայաստանը՝ նրա հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և յուրահատուկ բնությամբ։

Մեր գործունեության կենտրոնում մարդն է՝ իր տպավորություններով, փորձառությամբ և հուշերով։
Մենք ձգտում ենք ոչ միայն ցույց տալ Հայաստանը, այլ նաև հնարավորություն տալ զգալու այն, ապրել և սիրահարվել Նրան։

Վոկա Թրեվլը առաջարկում է լիարժեք տուրիստական սպասարկում՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային տուրերի համար։

  • Մենք ապահովում ենք՝
    հարմարավետ,  ապահով   և ժամանակակից մեքենաներ ՝ սկսած օդանավակայանում դիմավորելուց մինչև ճամփորդության ավարտ
  • Հյուրանոցների ամրագրում ըստ ձեր նախասիրության և հնարավորության
  • փորձառու և հոգատար վարորդներ ու էքսկուրսավարներ, որոնք կուղեկցեն ձեզ վստահորեն և ջերմ վերաբերմունքով։
  • համեղ ազգային ուտեստներ, որոնք կբացահայտեն հայկական խոհանոցի ամբողջական համերն ու հոտերը։

 

Մեր տուրերը հագեցած են՝

  • բազմազան կանգառներով
  • անմիջական շփումներով տեղացիների հետ
  • անակնկալ փորձառություններով

որոնք միասին դարձնում են յուրաքանչյուր ուղևորություն իրական արկած և անմոռանալի հիշողություն։

 

Միացե՛ք մեզ՝ բացահայտելու Հայաստանը նոր տեսանկյունից, զգալու նրա հմայքը և տուն տանելու անմոռանալի հուշեր։