Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող եմ շրջագայություն ամրագրել։
Տուրը կարող եք ամրագրել կայքի միջոցով՝ ընտրելով ձեզ հետաքրքրող
ուղղությունը և լրացնելով կարճ ձևը։ Մեր մենեջերը կկապվի ձեզ հետ հաստատման համար։
Տուրերը ներառո՞ւմ են գիդի ծառայություններ։
Այո, մեր բոլոր տուրերը ներառում են փորձառու գիդի ուղեկցություն,
որը ձեզ կծանոթացնի տվյալ տարածքի պատմությանը և մշակույթին։
Արդյո՞ք տրանսպորտը տրամադրվում է։
Այո, մենք տրամադրում ենք հարմարավետ տրանսպորտ՝ հավաքման
և տեղափոխման համար Երևանից և մարզերից։
Արդյո՞ք սնունդը ներառված է տուրի արժեքում։
Տարբեր տուրեր ունեն տարբեր պայմաններ։ Որոշ տուրերի դեպքում
սնունդը ներառված է, որոշ դեպքերում առաջարկվում է լրացուցիչ վճարով։ Այդ մասին նշված
է յուրաքանչյուր տուրի նկարագրությունում։
Ի՞նչքան ժամանակ առաջ է պետք ամրագրել։
Խորհուրդ ենք տալիս ամրագրել առնվազն 3-5 օր առաջ, հատկապես
հանգստյան օրերին կամ բարձր սեզոնին՝ տեղերը ապահովագրելու համար։
Ինչպե՞ս պետք է պատրաստվել ճանապարհորդությանը։
Խորհուրդ ենք տալիս կրել հարմարավետ հագուստ և կոշիկ, ունենալ
անձրևանոց (ձևաչափից կախված), ինչպես նաև ջուր և անհրաժեշտ դեղորայք։
Կարող եմ մասնակցել միայնակ՞։
Իհարկե։ Մեզ միանում են ինչպես խմբերով, այնպես էլ միայնակ
ճամփորդողներ։ Դա նաև հիանալի հնարավորություն է նոր ծանոթություններ ձեռք բերելու
համար։